10010 դիտում
10:30 01-02-2018
Երևանում բնակարանների գները տեղ-տեղ աճում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մեծ գնաճ է արձանագրվել ոչ միայն սպառողական ապրանքների, այլև անշարժ գույքի շուկայում: Անցած տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների գների բարձրացում:
Թերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ միայն Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն մեկ ամսվա ընթացքում թանկացել է 9 հազար դրամով: Եթե նոյեմբեր ամսին Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 456 հազար 500 դրամ, ապա դեկտեմբերին այն կազմել է 465 հազար 500 դրամ: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բարձրացել է 5 հազար 600 դրամով:
Փոխարենը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակարանների գներն են անփոփոխ մնացել` մեկ քմ 267 հազար 400 դրամ: Բայց միայն Քանաքեռ-Զեյթունում, քանի որ Նոր Նորքում դրանց գինը եւս բարձրացել է 3 հազար դրամով` կազմելով 232 հազար 500 դրամ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2737 դիտում
10:21 04-04-2018
Երևանում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»
34927 դիտում
10:37 12-10-2018
Երևանում բնակարանների գները շարունակում են բարձրանալ․ «Ժողովուրդ»
14147 դիտում
09:41 12-08-2020
Երևանում բնակարանների գները նվազել են. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1045 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1321 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2602 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ