4169 դիտում
15:44 01-02-2018
Հստակեցվում են հակամրցակցային համաձայնություն կնքած անձանց պատասխանատվությունից ազատման մեխանիզմները
Կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրենսդրական փաթեթում միավորված են ՏՄՊՊՀ-ի տարբեր տարիներին մշակած օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության կապակցությամբ ՀՀ-ում գործող իրավական ակտերը ԵԱՏՄ-ում գործող իրավական ակտերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունումն էապես կբարելավի հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:
Մասնավորապես՝ սահմանվում է տուգանքների որոշման այլ մոտեցում` կախված տնտեսվարող սուբյեկտի նախորդ տարվա հասույթի չափից, ինչպես նաև վարչական պատասխանատվություն է նախատեսվում պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց համար:
Հստակեցվում և լրացվում են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության դրսևորումները, սահմանվում են համաձայնությունները հակամրցակցային չհամարելու հստակ հիմքեր և չափանիշներ, հակամրցակցային համաձայնություններ կնքած անձնաց պատասխանատվությունից ազատման և տուգանքի չափի նվազեցման գործուն մեխանիզմներ:
Նմանատիպ նյութեր
3390 դիտում
10:11 07-12-2019
Հակամրցակցային համաձայնություն. ինչի հետ է կապված բենզինի թանկացումը. «Ժամանակ»
960 դիտում
19:52 15-10-2015
Հստակեցվում են թրաֆիքինգի դեմ պայքարի իրավական, կազմակերպչական մեխանիզմները
2932 դիտում
23:28 22-08-2018
Վարույթ է ընդունվել հակամրցակցային գործունեության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»