14320 դիտում
18:02 01-02-2018
Ժոզե Մոուրինյո. 11-րդ վայրկյանին գոլ բաց թողնելը նորմալ չէ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ԱՊԼ-ի 25-րդ տուրում «Տոտենհեմից» կրած պարտությունից (0:2) հետո մեկնաբանել է արդեն 11-րդ վայրկյանին բաց թողած [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/01/1088132/]գոլը[/url]:
«Այդպիսի գոլեր բաց թողնելը նորմալ չէ: Էլ ավելի զավեշտալի է, քանի որ խաղացողները հազար անգամ նայել էին, թե «Տոտենհեմը» ինչպես է սկսում դաշտի կենտրոնից: Մենք մրցակիցների խաղը վերլուծում ենք ու խաղացողները գիտեին, որ հետևելու է երկար փոխանցում մեր խաղադաշտ՝ Քեյնին:
Բայց մենք պրեսինգի չենթարկեցինք. դա առաջին սխալը: Օդային պայքարում պարտվեցինք՝ երկրորդ սխալը: Միկրոմենամարտում զիջեցինք՝ երրորդ: Բաց թողեցինք Էրիկսենին՝ չորրորդ:
11 վայրկյանում չորս սխալ ու 0:1 հաշիվ՝ շատ լավ թիմի դեմ խաղում», ասել է Մոուրինյոն:
Նմանատիպ նյութեր
3734 դիտում
23:23 20-08-2015
Դորտմունդի «Բորուսիան» գոլ բաց թողեց 13-րդ վայրկյանին. տեսանյութ
3975 դիտում
17:50 22-08-2015
Բունդեսլիգա. «Բավարիան» սկսել է հանդիպումը եւ 8-րդ վայրկյանին գոլ բաց թողել տեսանյութ
6121 դիտում
15:02 08-02-2016
Պորտուգալիա. Կասիլյասը գոլ է բաց թողել հանդիպման 10-րդ վայրկյանին. տեսանյութ
Այս բաժնից
2827 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2353 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2647 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ