211652_close_icon
views-count4746 դիտում article-date 09:07 03-02-2018

ՀՅԴ-ն շանտաժի լեզվով է խոսում. պաշտոններ ստանալուց հետո ՀՅԴ-ն կմոռանա պահանջների մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլին սպասվող նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ` ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել` նպատակ ունենալով իշխանության ներսում ընդլայնել իր ներկայացվածությունը: Այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի և ԳՄ վերջին նիստում ընդունված հայտարարությունը, որտեղ թափանցիկ ակնարկներ կան իշխանության հասցեին` ընդ որում, ձեռքբերումները վերագրելով իրենց, ձախողումների մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա: Միաժամանակ ՀՅԴ-ն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել իրական առաջընթացի, և այդ քայլերի թվում ՀՅԴ-ն առանձնացրել է կադրային քաղաքականությունը: «Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձևավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն»,- նշված է այնտեղ: Հասկանալի է՝ այս ակնարկը պատահական չէ և խոսում է ՀՅԴ ցանկությունների մասին: Մեկ փաստ էլ. հայտարարության մեջ ՀՅԴ-ն խոսել է ԸՕ-ում գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը վերանայելու մասին: Սա, ինչպես հայտնի է, օրենսդրական հնարավորությունն էր, որի արդյունքում ՀՀԿ-ին հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել: Ու հիմա ՀՅԴ-ն բարձրաձայնում է այդ հնարավորությունը վերացնելու մասին: Բայց, դե, հասկանալի է՝ մի քանի պաշտոն ավել ստանալուց հետո ՀՅԴ-ն կմոռանա այս պահանջների մասին, մանավանդ, հիշում եք՝ ժամանակին նրանք կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրական համակարգ սահմանող ԸՕ-ին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր