211652_close_icon
views-count10342 դիտում article-date 14:24 11-11-2020

«Ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանը». Արագած Ախոյանը սպառնում է Փաշինյանին ու հայտարարում հրամանատարների կազմկոմիտե ստեղծելու մասին. aravot.am

[url=https://www.aravot.am/2020/11/10/1150688/?fbclid=IwAR1wpSVjNSbEFjSMKinzKEayykya8gmTGBY8zyYnqh-RikYjZCWejFp_e9w]Aravot.am[/url]-ը գրում է. «Ինչպես տեղեկացրել ենք, վաղ առավոտից ԱԺ բակի մոտ ցուցարարներ են հավաքվել, տարբեր պահանջներ են ներկայացնում, մի մասը պահանջում է վարչապետի հրաժարականը, մի մասը պահանջում է արտահերթ նիստ հրավիրել, մի մասը՝ Արցախի հողերը հանձնելու խայտառակ պայմանագիրը չեղարկել: ԱԺ բակում էր ԲՀԿ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Նա ասաց, որ առավոտյան ժամը 9-ին է եղել են դիրքերում, պահել են դիրքերը. «Մեր տղաները չենթարկվեցին ու չեն լքել դիրքերը: Տեղը չեմ կարող ասել: Ես հայտարարում եմ ՀՀ հպարտ նախիր իշխանությանը, որպեսզի այլեւս ժողովրդի անունից չխոսեն եւ ամբոխը ժողովրդից ջոկեն: Այլեւս էդ կտերը ոչ մեկը չի ուտելու: Նիկոլ Փաշինյանին առավոտյան լսում էի: Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց հաթաթա էլ չտա, ընենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա Հայաստանի Հանրապետությունը: Կոչ եմ անում բոլոր այն տղաները, որոնք տեսել են ամեն ինչ, մենք շատ բան գիտենք, մեր խոսելու ժամանակը կգա: Մենք տեսել ենք էն սցենարը, որն էսօր սարքել են, առաջին օրվանից՝ ամսի 28-ից առաջնագծում ենք եղել: Այն տղաները, ջոկատի հրամանատարները, որոնք գյուղով, կազմավորված եղել են ռազմաճակատում, կապվեն մեզ հետ, որպեսզի կազմկոմիտե ձեւավորենք, պահանջենք այսօրվա նախիր իշխանությունից ազատվել»: Արագած Ախոյանը հայտարարեց, որ սա ռազմի դաշտի պարտություն չի, սա արտաքին քաղաքականության պարտություն է։ Ամբողջությամբ կարդացք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/11/10/1150688/?fbclid=IwAR1wpSVjNSbEFjSMKinzKEayykya8gmTGBY8zyYnqh-RikYjZCWejFp_e9w]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր