7873 դիտում
09:51 03-02-2018
«Մուլտի գրուպը» աղբահանության վարձ չի մուծում. Կենտրոնի թաղապետը դիմել է դատարան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երևան քաղաքի դատարան: Դատական հայցերից մեկը դատարան է ուղարկվել դեկտեմբերին, մյուսը՝ հունվարին:
2017-ի դեկտեմբերի 12-ին հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ պատասխանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի, որով խնդրել է պատասխանողից հօգուտ Երևանի աղբահանության համար չվճարված գումարը՝ 12 մլն 344 հազար 305 դրամը: Նշված գումարից 10 մլն 563 հազար դրամը որպես տույժ, ինչպես նաև 246.886 դրամ՝ որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, սակայն միաժամանակ միջնորդություն է ներկայացվել դատարան պետական տուրքի վճարումը հետաձգել մինչև անհրաժեշտ գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելը:
2018-ի հունվարի 18-ին կրկին աղբահանության վճարը բռնագանձելու պահանջով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը դիմել է դատարան և միանգամից միջնորդել, որ կալանք դրվի «Մուլտի գրուպ կոնցեռնի» հաշիվների վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
19:02 03-03-2017
Փոխհատուցվել է 745 ուսանողի ուսման վարձ
Այս բաժնից
1027 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1093 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
754 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»