1911 դիտում
14:09 01-04-2021
Պատերազմի մասնակցած 1373 ուսանողի ուսման վարձը փոխհատուցվել է, կփոխհատուցվի ևս 2840 ուսանողի ուսման վարձ․ ԿԳՄՍ նախարար
Պատերազմին մասնակից շահառուների ուսման վարձը փոխհատուցելու համար արդեն փոխանցվել է 205 միլիոն դրամ։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հավելելով, որ շահառուների թիվը 1373 է:
Ներկայացված նոր նախագծով, որն ընդունվեց կառավարության կողմից, առաջարկվում է վճարել ևս 590 միլիոն դրամ, շահառուների քանակը հասցնելով 2 հազար 840-ի։
«Այստեղ ներառված են ինչպես բուհերի, այնպես էլ քոլեջների շահառուները։ Մոտ 82 տոկոսը պետական բուհեր-քոլեջներն են, 18 տոկոսը ոչ պետական, մասնավոր քոլեջներն են», - ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ պատերազմին մասնակցած ուսանողները պատերազմին մասնակցած անձանց ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողները կստանան մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։
«Սա բխում է իմ հրապարակած ճանապարհային քարտեզից։ Մենք ֆինանսավորումն ավելացնելու ենք, որ կարողանանք ընդհանուր 7 հազար շահառուի վարձ փոխհատուցենք», - ասաց կառավարության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր
1537 դիտում
19:02 03-03-2017
Փոխհատուցվել է 745 ուսանողի ուսման վարձ
1627 դիտում
12:59 10-12-2020
Պատերազմին մասնակցած ուսանողների 1-ին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով կփոխհատուցվի
8227 դիտում
16:17 19-10-2017
Կառավարության հատկացրած գումարով մասնակի կփոխհատուցվի պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
748 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան