211652_close_icon
views-count13262 դիտում article-date 22:22 03-02-2018

Արամուսում բնակարանային գողին բռնել են տնից փախչելիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 29-ի գիշերը Կոտայքի մարզի Արամուս գյուղի Կենտրոնական փողոցի բնակիչները տուն վերադառնալիս տեսել էին, որ իրենց տան պատուհանից մի երիտասարդ է դուրս գալիս: Հետապնդել էին, բռնել ու ահազանգել ոստիկանության: Ահազանգին արագ արձագանքած Կոտայքի ոստիկանները նրան բերման են ենթարկել բաժին: Մարտունու բնակիչ 25-ամյա Կարեն Պերոսյանի մոտ հայտնաբերվել են պլանշետ ու ձեռքի ժամացույցներ: Իրերը հափշտակվել են նրան բռնած մարդկանց տնից: Ձեռնոցները ևս Պետրոսյանի մոտ են եղել: Շարունակված հետախուզական միջոցառումներով Կոտայքի և Մարտունու ոստիկանները պարզել են, որ հունվարին Կարեն Պետրոսյանը Առինջ գյուղի տներց մեկից հետուստացույց է գողացել, նաև բնակարանային գողություններ է կատարել ոստիկանության Մարտունու բաժնի սպասարկման տարածքում գտնվող Ձորագյուղ, Ծակքար, Լիճք և Աստղաձոր գյուղերում: Գողոնը՝ փող, համակարգիչ, հեռուստացույց և այլ կենցաղային իրեր: Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են: Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Կարեն Պետրոսյանը ձերբակալվել է: Դեպքերի մանրամասներին կանդրադառնանք առաջիկա «02» հաղորդաշարի ընթացքում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր