211652_close_icon
views-count74124 դիտում article-date 22:03 04-05-2023

Ոստիկանների փայլուն և գրագետ օպերացիայի արդյունքում ՀՀ-ից փախչելիս բռնված, Մյասնիկյան պողոտայում զենքով աղմկահարույց սպանություն կատարած կասկածյալին տեղափոխել են դատարան. ՀԿԳ ավագ քննիչը կալանքի միջնորդություն է ներկայացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի ​ 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռոման Թովմասյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշ կայացնի մայիսի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության փայլուն և գրագետ օպերացիայի արդյունքում Հայաստանից փախչելիս բռնված, Մյասնիկյան պողոտայում զենքով աղմկահարույց սպանություն կատարա կասկածյալի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը Ջոն Հայրապետյանն է, ում նախագահությամբ դեռևս դռնփակ դատական նիստը չի սկսել: Կասկածյալը սպանության կասկածանքով ձերբակալված ​ Արարատի մարզի բնակիչ է, և արդեն տեղափոխվել է դատարան, և դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո դատավոր Ջ. Հայրապետյանը գնալու է խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալուց հետո վճիռը կհրապարակի, արդյոք բավարարում է քննիչի միջնորդությունը, թե՝ ոչ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի կարգադրությամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ, Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետում ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա: Ինչպես հատնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շմշյանը՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզություն բաժնի պետ Արթուր Հակոբյանի) ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզություն բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ( վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի) և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի (գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյան) գլխավորությամբ, ոստիկանության Կենտրոնական բաժին էին բերել ձեռնաշղթայված մի տղամարդու:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ տղամարդը կասկածվում է ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում հրազենի գործադրմամբ Մյասնիկյան 2-րդ շենքի շքամուտքի մոտ 54-ամյա Սողոմոն Վ.-ին սպանելու մեջ:Կասկածյալը հասել էր մինչև Բագրատաշենի անցակետ, սակայն չէր կարողացել լքել ՀՀ սահմանը, քանի որ, ոստիկանների գրագետ, ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում, կանխվեց նրա փախուստը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության 3-րդ քննչական բաժին:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 390+
390+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր