7661 դիտում
13:32 04-02-2018
Թուրքիայի փոխվարչապետը չի բացառել, որ սիրիական Մանբիջում թիրախում կհայտնվեն նաև ամերիկացի զինվորականները
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում, որ Սիրիայի Մանբիջ շրջանում Սիրիայի Քրդական ինքնապաշտպանական ջոկատների համազգեստով ամերիկացի զինվորականները նույնպես կարող են թիրախում հայտնվել։
«Եթե ՔԻՋ-ի ահաբեկիչները չլքեն Մանբիջը, ապա մենք այդ շրջանում, ինչպես նաև Եփրատից դեպի արևելք ընկած հատվածում օպերացիաներ կսկսենք։ Քրդական ինքնապաշտպանական ջոկատների համազգեստով ամերիկացի զինվորականները ևս կհայտնվեն մեր զինված ուժերի թիրախում»,-ասել է Բոզդաղը։
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին չափազանց լարված են այն բանի պատճառով, որ Վաշինգտոնը ռազմական աջակցություն է ցուցաբերում քրդական ջոկատներին, որոնց դեմ Անկարան ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի Աֆրինի շրջանում։
Նմանատիպ նյութեր
3187 դիտում
12:43 03-11-2019
Ամերիկացի զինվորականները վերադարձել են սիրիական ռազմաբազա. թուրքական մամուլ
1129 դիտում
07:23 02-08-2024
Հակակոռուպցիոն կոմիտեի կալանավորումները ընթացքի մեջ են. ովքե՞ր կհայտնվեն թիրախում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
898 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1111 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
841 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը