211652_close_icon
views-count33041 դիտում article-date 10:48 05-02-2018

Լոռու մարզի ոստիկաններն ու ՃՈ ծառայողները տաք հետքերով հայտնաբերեցին Վանաձորում մորն ու դստերը վրաերթի ենթարկած, փախուստի դիմած 35-ամյա վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ ՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 73 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներ, Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներ, 66-ամյա Օֆիկ Համբարյանին և 33-ամյա Լիլիա Ղևոնդյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնոլով անօգնական՝ հեռացել է դեպքի վայրից, իսկ վրաերթի ենթարկվածները տեղախոփվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքնմիչ Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Բազումի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։ Իսկ կարճ ժամանակ անց Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Ոստիկանության Բազումի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ նշված վրաերթը կատարելու կասկածանքով Ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել Գուգարք գյուղի բնակիչ՝ 35-ամյա Գևորգ Ավետյանին։ Հայտնաբերվել է նաև ВАЗ 2121 մակնիշի 35 PA 923 համարանիշի ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր