211652_close_icon
views-count90987 դիտում article-date 17:32 03-01-2020

Մարտունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին 27-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած՝ Nissan-ի 45-ամյա խմած վարորդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիգվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Քոչարյանի գլխավորությամբ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մարտունու ոստիկաններն ու քննիչները՝ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, տաք հետքերով պարզել են վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Մարտունու ոստիկանները մեկնելով կասկածյալի հնարավոր գտնվելու վայր, բացատրական աշխատանքների արդյունքում կարողացել են վարորդին հայտնաբերել. նա 45-ամյա Հայկ Դավթյանն է, ով եղել է Nissan Tiida մակնիշի 36 СМ 537 համարանիշի ավտոմեքենայով: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած): Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր