211652_close_icon
views-count3822 դիտում article-date 15:44 05-02-2018

Կարատեիստ Գեղամ Նիկողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի տարիքային հավաքականները Սոչիում մասնակցել են Մ 21 տարեկանների և պատանիների Եվրոպայի առաջնությանը: Պատանիների 52 կգ քաշային կարգում Գեղամ Նիկողոսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Մեր մյուս մարզիկներին չի հաջողվել մրցանակային տեղ զբաղեցնել : 2016 թվականին կարատեն ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում: Հայ պատանի կարատեիստները պայքարելու են 2018 թ. Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի, իսկ մեծահասակները՝ Տոկիո-2020-ի ուղեգրերի համար:

Նմանատիպ նյութեր