211652_close_icon
views-count5462 դիտում article-date 22:25 19-04-2018

Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ. ՖՈՏՈՇԱՐՔ

Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ՝ 6 արծաթե և 5 բրոնզե: Պատանիներից 48 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, 52 կգ քաշային Դավիթ Իսրայելյանը, 56 կգ քաշային Արամ Աղաջանյանը, երիտասարդներից 62 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 82 կգ քաշային Վահագն Չալյանը և աղջիկներից 52 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը դարձել են Եվրոպայի փոխչեմպիոններ: Երիտասարդների առաջնությունում 48 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, 52 կգ քաշային Պողոս Բադալյանը, 68 կգ քաշային Արտյոմ Ավետիսյանը, իսկ աղջիկներից 44 կգ քաշային Մելինե Մամիկոնյանը և 72 կգ քաշային Նելլի Ավետիսյանն արժանացել են բրոնզե մեդալների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր