211652_close_icon
views-count17699 դիտում article-date 21:02 05-02-2018

Աջ ղեկով մեքենաների արգելքի օրենքն ԱԺ-ում է. «Ելքն» առաջարկել է ձախ ղեկով մեքենաների մաքսատուրքը 1,5 մլն-ով իջեցնել. Aravot.am

Այսօր «Ոչ թանկացումներին» երթի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու հարցը բերել են քննարկման. «Դաշինքի որոշմամբ ես դեմ եմ քվեարկել: Եթե արգելում են մարդկանց աջ ղեկով մեքենա վարել, իսկ աջ ղեկով մեքենաներ ավելի էժան են, քան ձախ ղեկովները, այսօր այդ գումարով մարդը կարողանում է առնել աջ ղեկով 2015, 2016 թվի մեքենա: Երբ որ դու արգելում ես, ինքը այդ գնով պիտի առնի 2005, 2006, 2007 թվի ավելի հին ձախ ղեկով մեքենա, որը վարելը անհամեմատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաները, որը էկոլոգիային անհամեմատ ավելի մեծ վնաս է տալու, քան աջ ղեկով նոր մեքենան»: Արամ Սարգսյանն ասաց, որ եթե աջ ղեկով մեքենաների վրա արգելք դրվի, դա տնտեսության, ՀՆԱ-ի առումով ծանր բեռ է լինելու ընտանիքի վրա. «Շաբաթը մեկ հին մեքենան խարաբ է լինելու, տանելու են սարքեն: Հետեւաբար, սա միանշանակ վնասակար է: Տնտեսության այս պայմաններում չի կարելի նման օրենք բերել»: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/02/05/935398/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր