5412 դիտում
19:14 22-12-2017
Կապ չունի՝ խախտում անողը աջ, թե ձախ ղեկով մեքենա է քշում. «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները հանդիպել են նախարարի հետ. Tert.am
«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները, ովքեր դեմ են աջ ղեկով մեքենաներ գնելու և վաճառելու իրավունքի արգելանքին, հանդիպել են Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի հետ:
Նախաձեռնության անդամներն այսօր Երևանում ավտոերթ անցկացրեցին՝ շարժվելով դեպի նախարարություն, ինչից հետո էլ հանդիպեցին Մարտիրոսյանի հետ: Հանդիպումը ընթանացել է լրագրողների մասնակցությամբ:
Ինչպես ասաց նախաձեռնության համակարգողներից Գևորգ Աճեմյանը, ամբողջ փաթեթը պետք է չեղարկել կամ հետ կանչել: Նա նշեց, որ հարցը պետք է քննարկել նորից, ձևավորել աշխատանքային խումբ, ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, փորձագետներին և լսել բոլոր կողմերի կարծիքը:
«Ոստիկանությունից տվյալներ կան, որոնց համաձայն` ավտոճանապարհային վթարների մինչև 11 տոկոսում են իրենց մասնակցությունն ունեցել աջ ղեկով մեքենաները: Ասում եք, որ սա արվում է իբրև թե անվտանգության ապահովման համար: Մենք ցանկանում ենք, որ դա հիմնավորվի»,- ասաց նա:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/12/22/Aj-xek/2572709]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2784 դիտում
19:33 26-12-2017
«Աջ ղեկ» նախաձեռնության առաջարկները կքննարկվեն
Այս բաժնից
1576 դիտում
22:59 31-12-2024
Խաղաղության տարիները շարունակական լինեն, մնացածը կստեղծենք միասին․ Արայիկ Հարությունյան
1435 դիտում
22:33 31-12-2024
Հրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ