4352 դիտում
09:41 06-02-2018
2016-17թթ. կազմակերպվել է 15 կեղծ վթար և մոտ 31 մլն դրամի հափշտակության փորձ է արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ազգային անվտանգության ծառայությունը վերջերս բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն: Միայն 2016-17թթ. ընթացքում Երևանում կազմակերպվել է 15 նման վթար, և այդկերպ մոտ 31 մլն դրամի հափշտակության փորձ է արվել:
ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այս գործին առնչվող հարցին, տեղեկացրել է, որ քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, որը իմանալով վթարների կեղծ լինելու մասին` ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4330 դիտում
19:50 05-06-2017
Չեմպիոնների լիգայի 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն 10 գոլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը