3172 դիտում
09:42 29-04-2016
Էլէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, հարկերը՝ նվազում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով հազար խոշոր հարկատուները ընդհանուր պետական բյուջե են վճարել 156 միլիարդ 552 միլիոն 833 հազար դրամի հարկ։ Ինչպես միշտ, խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որն առաջին եռամսյակում 15 միլիարդ 606 մլն դրամի հարկ է վճարել պետբյուջե։ Խոշոր հարկատուների ցուցակի երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են «Զվարթնոց» օդանավակայանը, «Հայաստանի էլեկտրական ցացներ» և «Ֆլեշ» ընկերությունները։
Ուշագրավ է, որ անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ ՀԷՑ– ի վճարած հարկերը կես միլիարդ դրամով նվազել են։ 2015-ին ՀԷՑ-ը վճարել էր 4 միլիարդ 596 մլն 863 հազար դրամի հարկ, այս տարի՝ 4 միլիարդ 96 մլն 808 հազար դրամի։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում էլէներգիայի ատադրությունը և սպառման ծավալները, անցած տարվա համեմատ, էապես ավելացել են։ Ստացվում է՝ էլէներգիայի արտադրությունն ու սպառումն աճում են, հարկերը՝ նվազում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5121 դիտում
10:14 06-02-2018
Գազի սպառման ծավալներն աճում են, «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերը նվազում. «Ժողովուրդ»
2354 դիտում
10:20 30-07-2015
Որքան աճում են մոնոպոլիստների եկամուտները, այնքան նվազում են նրանց վճարած հարկերը. ՀԺ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»