18974 դիտում
14:01 07-02-2018
«Միասին ճանաչենք Վանաձորը» տեղեկատվական-մշակութային էջն արդեն 3 տարեկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Իր գործունեության 3 տարվա ընթացքում «Միասին ճանաչենք Վանաձորը» [url=https://web.facebook.com/Vanadzorhistory/]ֆեյսբուքյան էջը[/url] հասցրել է սիրվել վանաձորաբնակ և, իհարկե, արտասահմանում գտնվող հետևողների կողմից:
Այն ստեղծվել է 2015 թվականին: Էջի սկզբնական նպատակը եղել է Վանաձորի տեսարժան վայրերի լուսանկարները տարածելը, սակայն ժամանակի ընթացքում այն ընդլայնել է ուսումնասիրությունների հորիզոնը՝ ներառելով մարզական, կրթական, առողջապահական և գիտատեխնոլագիական ոլորտները: Էջը կազմակերպել է նաև իր հետևողների ժամանցը՝ 3 ֆոտոմրցույթների անցկացմամբ:
«Միասին ճանաչենք Վանաձորը» էջի հիմնադիր և ադմին Վաչե Մատինյանի խոսքով՝ էջը ստեղծելու դրդապատճառը եղել է այն, որ վանաձորցիներից շատերը անտեղյակ են եղել սեփական քաղաքի գողտրիկ անկյուններին և պատմությանը, ուստի էջի հիմնադիրն այս նախաձեռնությամբ իր համացանցային հետևորդներին ներկայացնում է Ղարաքիլիսա-Կիրովական-Վանաձորի անվանակոչության պատմությունը, թաղամասերի ձևավորման գործընթացը, պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողները, հուշարձանները, աղբյուրները, քաղաքի հրապարակները, ուսումնական հաստատությունները, դրանց անցած ճանապարհը, ինչպես նաև տարածաշրջանին բնորոշ տարազի նմուշները և այլն: Դրանց զուգահեռ տեղադրվում են լուսանկարներ՝ քաղաքի պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչների անմահացած «լոռվա մայրաքաղաքի» այս կամ այն մասնիկներից:
«Միասին ճանաչենք Վանաձորը» էջում տեղ են գտնում Վանաձորում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները՝ քաղաքի, երգի, ծաղկի տոներ, տարելիցներ, հոբելյանական միջոցառումներ, երիտասարդական նախաձեռնություններ, ֆլեշմոբեր և այլն: Քաղաքի հոգևոր կյանքը, մարզական, մշակութային, ռազմահայրենասիրական և կրթադաստիարակչական նյութերը ևս դուրս չեն մնում էջի ադմինի ուշադրությունից: Նկարագրվում են Վանաձորը, հասարակ վանաձորցու առօրեական կյանքն ու գործունեությունը:
Էջի անձնակազմը համագործակցում է մի շարք կառույցների հետ, այդ թվում Վանաձորի քաղաքապետարանի, Լոռու մարզի հուշարձանների պահպանության և պաշտպանության գրասենյակի, «Ֆորտունա» Լոռու մարզային հեռուստաընկերության, Լոռու մարզային գրադարանի, լուսանկարիչների և այլ անհատների հետ:
Ներկայումս էջի հրապարակումներին հետևում է մոտ 7500-ից ավելի օգտատեր՝ աշխարհի ավելի քան 50 պետությունից: 3 տարվա ընթացքում էջի միջոցով Վանաձոր է այցելել 5 զբոսաշրջիկ՝ Չինաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Վրաստանից: Այս ժամանակաշրջանում Վանաձոր քաղաքին վերաբերվող էջերի ցանկում իր բովանդակային հագեցվածությամբ ու հետևողների քանակով «Միասին ճանաչենք Վանաձորը» ֆեսբուքյան էջը դարձել է առաջինը:
Այնպես որ, միացե՛ք մեր ճանաչողական արշավին և միասին ճանաչենք Վանաձորը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
8821 դիտում
18:33 06-04-2017
DJ-ներ Alen Hertz-ն ու Diana-ն արդեն արդեն մեկ տարի միասին են. սիրո մեկ տարվա ֆոտոշարք՝ EXCLUSIVE.am-ից