211652_close_icon
views-count4331 դիտում article-date 21:53 07-02-2018

Եգիպտոսում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի և Արաբական Պետությունների Լիգայի Գլխավոր Քարտուղարի հանդիպումը

Այսօր՝ փետրվարի 7-ին, տեղի ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանի և Արաբական Պետությունների Լիգայի (ԱՊԼ) Գլխավոր Քարտուղար Ահմադ Աբուլ Ղեյտի հանդիպումը։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մելքոնյանն Ահմադ Աբուլ Ղեյտին ներկայացրեց ս.թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը և գագաթաժողովի շրջանակներում նախատեսված միջոցառումները՝ հույս հայտնելով, որ Կազմակերպությունը գագաթաժողովին ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակով: Ահմադ Աբուլ Ղեյտը և Արմեն Մելքոնյանն անդրադարձան Հայաստան-ԱՊԼ համագործակցության և կայուն երկխոսության խթանման հնարավորություններին, ինչպես նաև մտքեր փոխանակեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր