9461 դիտում
20:34 07-02-2018
Շիրակի մարզի դատախազը ներկայացրեց մարզում բացահայտված ու չբացահայտված աղմկոտ հանցագործությունների մանրամասները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շիրակի մարզում գողություն անողները կոնկրետացված չեն գործում: 2017 թվականին 71 բնակարանային գողություն է կատարվել 20-ով ավելի 2016 թվականի ցուցանիշից: Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ավելացել են 109-ով, կազմում են 359:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ամփոփել է անցնող տարին: 2016 թվականին սպանություն կատարելու վերաբերյալ 7 քրեական գործ է հարուցվել, 2017-ին` 6, 2-ը չեն բացահայտվել: Սպանության փորձի 4 դեպք է արձանագրվել, որոնցով քրեական գործեր են հարուցվել:
Հունիսի 25-ին Սայաթ-Նովա փողոցում կրակոցներ էին հնչել: Մեկ քաղաքացի հրազենային վնասվածք էր ստացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին կրակված փամփուշտի մաս կազմող 1 գնդակ եւ 9 պարկուճ: Որպես մեղադրյալ երկու անձ է ներգրավվել, նրանք կալավորված են:
Նշված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2016 թվականին մահվան ելքով 15 վթար է տեղի ունեցել, 2017-ին` 12, բոլորը բացահայտված են:
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման փաստով արձանագրված դեպքերն աճել են:
Դատախազության աշխատակիցների կողմից 81 քրեական գործ է հարուցվել, որոնցից երեքը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ, 23 գործ կարճվել է, 15-ը կասեցվել:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+