Օզբիլիզը դարձավ «Շերիֆի» խաղացող
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Օզբիլիզը դարձավ մոլդովական «Շերիֆի» խաղացող:
Կողմերը պայմանագիր են ստորագրել թուրքական Բելեկեում, որտեղ այսօր առավոտյան հայ ֆուտբոլիստը ծանոթացել է «Շերիֆի» մարզչական շտաբի և խաղացողների հետ:
27-ամյա Օզբիլիզի նախորդ թիմը թուրքական «Բեշիքթաշն» էր, որտեղ նա, սակայն, չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում: