211652_close_icon
views-count13982 դիտում article-date 09:11 08-02-2018

Պաշտոնից ազատվել է Արցախի բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը: Արզումանյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից: Մեր տեղեկություններով, սակայն, իշխանությունները չեն պատրաստվում ազատվել նման կադրից: Նախնական տեղեկություններ կան, որ Արզումայանը կնշանակվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում՝ Մեվսես Հակոբյանի փոխարեն: Այս տեղեկությունը, սակայն, դեռ չի հաստատվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր