211652_close_icon
views-count14891 դիտում article-date 09:05 24-03-2018

Արցախից Հայաստան տեղափոխված գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել նոր պաշտոնի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր էր ստորագրել՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: Մեզ հայտնի դարձավ, որ Միքայել Արզումանյանը տեղափոխվել է Հայաստան: Նա այժմ Սերժ Սարգսյանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի տեղակալն է: ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը դեռ թափուր է: Այս մասին մեզ մեկ շաբաթ առաջ հայտնել էր ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Ինչո՞ւ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը տեղափոխվեց Հայաստան, ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: «Եկել է ուրիշ պաշտոնի»,-ասաց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր