211652_close_icon
views-count3873 դիտում article-date 09:58 09-02-2018

Եթե հույսը դրել են, որ ԱԺ-ը չաշխատի և ՀԽ-ն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություն չունենք. Վազգեն Մանուկյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի մասին ԱԺ ներկայացված նախագծում նախատեսված է, որ այն լինելու է կառավարության խորհրդակցական մարմին: Նշենք, որ այն այժմ նախագահականին կից կառույց է համարվում: Երեկ՝ հանրային նախագծի քննարկումների ժամանակ, ԱԺ պատգամավորներից շատերը պնդում էին՝ հանրային խորհրդի ՕԳԳ-ն շատ ցածր է, այն անիմաստ կառույց է: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույ­ցում հակառակն է պնդել. «Իսկ իրենք ինչպե՞ս են գնահատում դա: Ես չեմ հասկանում: Ինձ թվում է՝ պատ­գամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը: Եթե հույսը դրել են, որ Ազգային ժողովը չաշխատի, Հանրային խորհուրդն ամեն ինչ անի, ապա մենք այդպիսի լիազորություններ չունենք: Ազգային ժո­ղովն է այդպիսի մեծ լիազորություններով օժտված»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր