4345 դիտում
10:21 09-02-2018
Ստեղծվել է 5200 աշխատատեղ, բայց ինչքա՞ն գործազուրկ է ավելացել օպտիմալացման արդյունքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««2017 թվականին ՀՀ-ում պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում և ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»,- սա մեջբերում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ թերթին տրամադրած տեղեկանքից:
Առաջին հայացքից բավական պատկառելի թվեր են. 506 մլն դոլարի ներդրում, 5200 նոր աշխատատեղեր: Բայց սա միայն առաջին հայացքից:
Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո օպտիմալացումների շարք սկսեց՝ լուծարելով ԾԻԳ-երն ու ՊՈԱԿ-ները, արդյունքում՝ գործազուրկ թողնելով հարյուրավոր մարդկանց:
Կառավարության ձևավորման մեկամյակի հաշվետվության մեջ, թեև, նշված չէ օպտիմալացման արդյունքում աշխատանքից ազատվածների քանակը, սակայն թվարկված են օպտիմալացված հիմնարկությունները:
Եվ այսպես` վերակազմակերպվել են Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցը, Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոցը, Զովաշենի հիմնական դպրոցը, Փարաքարի հիմնական դպրոցը: Բացի այդ` օպտիմալացվել են Աշտարակի, Ծաղկահովիտի բժշկական կենտրոնները, Մեծ Պարնիի առողջության կենտրոնը, դադարեցվել Ուշիի առողջության պահպանման կենտրոնը: Միայն 2017թ. նախագահի աշխատակազմում կրճատվել է 54 հաստիք, ևս 159 հաստիք կկրճատվի այս տարվա ապրիլից:
Օպտիմալացումների շարք սպասվում է նաև պետական մյուս կառույցներում: Այնպես որ, իշխանությունները նոր աշխատատեղեր ստեղծելու մասին հայտարարությունից առաջ ճիշտ կանեին, եթե հիշեին օպտիմալացման արդյունքում գործազուրկ դարձածներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2618 դիտում
10:43 18-04-2019
Որքան մարդ կկրճատվի օպտիմալացման արդյունքում. թվերն արդեն հայտնի են. «Ժողովուրդ»
3163 դիտում
12:18 25-01-2020
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում ստեղծվել կամ ստվերից դուրս է եկել շուրջ 81,5 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան
3387 դիտում
16:11 10-03-2020
Կոտայքում նախորդ տարի շուրջ 1600 աշխատատեղ է ստեղծվել
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը