211652_close_icon
views-count92101 դիտում article-date 14:27 10-02-2018

Արտակարգ դեպք Դիլիջանի թունելում. Ford Fiesta ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի. թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում, դեռևս անհայտ պայմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելի մեջ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Գաբրիելյանի կողմից վարած Ford Fiesta մակնիշի 30 ՏՏ 782 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան մարել ավտոմեքենայում առաջացած կրակն ու ավտոմեքենան դուրս բերեն թունելից: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանությսն Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Այս պահին երթևեկությունը նշված հատվածում բացվել է և վարորդներն առանց խոչընդոտի ազատ տեղաշարժվում են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր