36845 դիտում
10:08 22-10-2018
Խոշոր ավտովթար Դիլիջանի թունելում. բախվել են Skania-ն, ВАЗ 2106-ն ու փայտով բարձված ГАЗель-ը. թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։40-ի սահմաններում բախվել են Skania մակնիշի 35 VG 960 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 32 ԼՕ 635 համարանիշի և բենռատար ГАЗель մակնիշի 35 CT 679 համարանիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոն պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար ГАЗель-ը բարձված է եղել փայտով։ Իսկ վթարի արդյունքում թունելում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արթուր Սահակյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+