211652_close_icon
views-count6612 դիտում article-date 22:45 11-02-2018

Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիների» Ан-148 ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում: Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքերը փոխանցել ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»: [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/11/1088923/]Հիշեցնենք[/url], որ այդ չվերթն իրականացնող Ան-148 օդանավը «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնարկելուց մի քանի րոպե անց վայր է ընկել: Օդանավի 65 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են:

Նմանատիպ նյութեր