4329 դիտում
16:59 12-02-2018
Իրանական կողմը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ ճեպազրույցում կարևոր համարեց ներդրումների իրականացումը:
«Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, և մենք պատրաստ ենք գործարկելու երկաթգիծը: Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել»,-հավելեց դեսպանը:
Անդրադառնալով հյուսիս-հարավ մայրուղուն՝ Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորեց նաև համատեղ ներդրումների իրականացումը:
«Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,-նշեց նա:
Կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի նիստի օրակարգում հայտարարվեց Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու համար ստեղծված «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերության լուծարման մասին:
Նմանատիպ նյութեր
1525 դիտում
11:48 16-11-2015
Հայ-իրանական երկաթգիծը կարող է ինտեգրվել «Մետաքսի ճանապարհի» վերածննդի նախագծում. Թիան Էրլուն. Armenpress.am
769 դիտում
13:09 03-07-2023
Իրանական կողմը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը. Իրանի հեռացող դեսպանը՝ Ժաննա Անդրեասյանին
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
979 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար