1525 դիտում
11:48 16-11-2015
Հայ-իրանական երկաթգիծը կարող է ինտեգրվել «Մետաքսի ճանապարհի» վերածննդի նախագծում. Թիան Էրլուն. Armenpress.am
Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլուն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցում Չինաստանի ներգրավվածության, անցնող տարում հայ-չինական հարաբերությունների զարգացման ընթացքի և երկկողմ առաջիկա ծրագրերի մասին, փոխանցում է [url=http://armenpress.am/arm/news/825866/hay-iranakan-erkatgitsy-karox-e-integrvel--metaqsi-tchanaparhi.html]Armenpress.am[/url]-ը:
[b]-Պարո՛ն դեսպան, Չինաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հայ-իրանական երկաթուղու շինարարության հարցում:
[/b]
- Հայաստանի մոտ առկա է ցանկություն կառուցելու հայ-իրանական երկաթգիծ, և մի շարք չինական ընկերություններ ուսումնասիրում են այդ հարցում համագործակցության ու երկաթգծի շինարարության համաֆինանսավորման հնարավորությունը: Չինաստանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, սակայն վերը նշված հարցում համագործակցության պայմանները պետք է դեռևս քննարկվեն:
[b]-Չինաստանն արդյո՞ք դիտարկում է հայ-իրանական երկաթգիծը որպես «Մետաքսի մեծ ճանապարհի» վերագործարկման բաղադրիչներից մեկը:
[/b]
- «Մետաքսի ճանապարհի» նախագծի վերածննդի բաղադրիչներից մեկը ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումն է և դրանց փոխկապակցումն է. այդ պարագայում հայ-իրանական երկաթգիծը կարող է ինտեգրվել «Մետաքսի ճանապարհի» վերածննդի նախագծում:
[b]-Հայ-չինական հարաբերություններն ինչպիսի՞ զարգացում ապրեցին անցնող տարում:
[/b]
-Անցնող տարին հայ-չինական հարաբերությունների զարգացման, խորացման և ընդլայնման առումով բավական հաջող էր: Բարձր մակարդակով փոխադարձ այցելությունները, այդ թվում` այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Չինաստան հիրավի պատմական իրադարձություններ էին երկու երկրների համար: Նախագահի այցի ընթացքում ստորագրվեց հայ-չինական համագործակցության տասը պայմանագիր, որը լավ իրավական հիմք է հանդիսանում երկու երկրների միջև հետագա համագործակցության համար:
Այնուհետև` սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանեց Չինաստան, որի ընթացքում քննարկվեցին կոնկրետ նախագծերում համագործակցության հնարավորությունները. հայ-չինական ռեալ համագործակցությունը ապրեց ռեալ զարգացում:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://armenpress.am/arm/news/825866/hay-iranakan-erkatgitsy-karox-e-integrvel--metaqsi-tchanaparhi.html]կայքում[/url]:
Նմանատիպ նյութեր
4280 դիտում
16:01 10-10-2018
Մենք կարող ենք լինել նոր աշխարհի ու նոր Մետաքսի ճանապարհի կարևոր մասը. Արմեն Սարգսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4326 դիտում
16:59 12-02-2018
Իրանական կողմը պատրաստ է գործարկելու Հայաստան-Իրան երկաթգիծը:
1021 դիտում
16:27 19-02-2015
Եվրամիությունն աջակցում է Հայաստանին ինտեգրվել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին
Այս բաժնից
913 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch