2370 դիտում
17:40 12-02-2018
Երևանում տոնական քայլերթ է կազմակերպվել՝ նվիրված Բուն Բարեկենդանի տոնին
Երևանի քաղաքապետարանը և Արարատյան Հայրապետական թեմը Բուն Բարեկենդանի տոնի առիթով կազմակերպել են տոնական ուրախ քայլերթ, որին մասնակցել են բազմաթիվ երևանցիներ:
Քայլերթի մեկնարկը տրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց: Մասնակիցները դիմակներով, երգ ու պարով, հեքիաթների հերոսների ուղեկցությամբ քայլել են դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանց սպասվում էր օրվա խորհրդին համապատասխան եզրափակիչ միջոցառումը:
Ազատության հրապարակում ներկաներն ականատես են եղել թեմատիկ բեմականացումների, պարել են տարբեր ազգային պարեր և մասնակցել հետաքրքրաշարժ խաղ-մրցույթների:
Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների ու մշակույթի կենտրոնների սաները:
Նմանատիպ նյութեր
1783 դիտում
21:56 09-02-2015
Քննարկում` նվիրված Բուն Բարեկենդանի տոնին
2703 դիտում
17:42 20-02-2017
Էրեբունի վարչական շրջանում «Բուն Բարեկենդանի» տոնի խորհրդով միջոցառում է անցկացվել
6131 դիտում
11:56 26-02-2017
Գնացեք, տեսեք՝ ո՞վ է կերել այծը. Այսօր Բուն Բարեկենդանի օրն է.
Այս բաժնից
448 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
634 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1354 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն