211652_close_icon
views-count4045 դիտում article-date 10:52 13-02-2018

Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Այս հանդիպման մասին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` նշելով, թե իշխանությունը լեգիտիմ չէ, ԱԺ-ն լեգիտիմ չէ, հետևաբար. «Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող, հետևաբար, լեգիտիմ համարվել»: Հանդիպմանը ՀԱԿ-ից մասնակցել են միայն փոխնախագահներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, նաև կուսակցության վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը: Իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, ում ՀՀ նախագահության տարիներին Արմեն Սարգսյանը վարչապետ էր, այդ հանդիպմանը չի մասնակցել: Հավանաբար չի ցանկացել: Բայց Արմեն Սարգսյանն ավելի ուշ չի բացառել իր հանդիպումները ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հետ ավելի ուշ հանդիպումը տեղի կունենա, այս և այլ հարցերը պարզելու համար «Ժողովուրդ» թերթը զրուցեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: «Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Ինձ համար նորություն է նրա ասածը, և որևէ բան չեմ կարող ասել: Նման ինֆորմացիա չկա էլ, որ պետք է հանդիպեն: Որքանով հասկանում եմ` նա իր ցանկության մասին է հայտնել»,- ասել է Զուրաբյանը: Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասել է, թե իր գնահատականները շատ հարցերում տարբերվում էին ՀԱԿ-ի գնահատականներից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր