211652_close_icon
views-count2507 դիտում article-date 09:55 13-03-2014

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպմանը չի մասնակցել Գագիկ Ծառուկյանի պահանջով․ Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ՀԱԿ «շատ ստացված» հանդիպումը որոշակիորեն տարբերվում էր ԲՀԿ-ՀՅԴ և առաջիկայում սպասվող ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպումից։ Խոսքը հանդիպմանը մասնակից առաջին դեմքերի մասին է: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն այդ հանդիպմանը գնացել էր առաջին դեմքի՝ Հրանտ Մարգարյանի մակարդակով։ Նույնը սպասվում է նաև «Ժառանգության» դեպքում. հանդիպմանը կգնա անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Իսկ ՀԱԿ դեպքում, «Ժամանակ»-ի տեղեկություններով, բացառությունն արվել է հենց Գագիկ Ծառուկյանի պահանջով։ ՀԱԿ-ի հետ հանդիպումը եւս նախատեսված էր առաջին դեմքերով, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի չներկայանալու պահանջը դրել է հենց Գագիկ Ծառուկյանը։ Նա հորդորել է, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը չգա հանդիպմանը՝ գիտակցելով նման ֆորմատի հանդիպումից հետո իրեն սպասվող հետեւանքները»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր