1889 դիտում
13:07 13-02-2018
Թողարկվել է Երևանի տարեկան բյուջեի ամփոփ տեղեկագիրը
Երևանի քաղաքապետարանը հինգերորդ տարին անընդմեջ թողարկել է Երևան քաղաքի տարեկան բյուջեի ամփոփ ցուցանիշների տեղեկագիրը, որը հնարավորին հանրամատչելի ձևաչափով ներկայացնում է մայրաքաղաքի տարեկան եկամուտների, դրանց աղբյուրների, ինչպես նաև ծախսերի մասին տեղեկատվություն։
Միաժամանակ գրքույկում առկա է մայրաքաղաքում իրականացվող շարունակական և նոր ծրագրերի մասին տեղեկատվություն` դրանց ոլորտային, ինչպես նաև վարչական շրջանների միջև ծախսային բաշխվածության համամասնություններով:
Բյուջեի տեղեկագիրը ներառում է նաև Երևան քաղաքի զարգացման 2018 թվականի ծրագրով նախատեսված գերակայությունների և առաջնահերթությունների մասին ամփոփ տեղեկատվություն։ Հաշվի առնելով, որ 2018-ը նաև Երևանի զարգացման հնգամյա ծրագրի մեկնակետն է, ընթացիկ տարվա համար Երևանի բյուջեով նախանշված ծրագրերը միտված են լինելու ապահովել բնակչության կենսական շահերի պահպանման առաջնահերթությունները, մայրաքաղաքի տարածքային համաչափ և կայուն զարգացման, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականությունը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացումն ու բարեփոխումները։
Գրքույկի օրինակները տեղադրված են և բաժանվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակներում:
Ի դեպ նշենք, որ բյուջետային ծախսերի մասին ամբողջական և ամենօրյա թարմացման ռեժիմով տեղեկատվությունը հասանելի է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի «Ինտերակտիվ բյուջե» հավելվածում:
Նմանատիպ նյութեր
798 դիտում
18:24 14-01-2023
Շրջափակման 34-րդ օր․ Արցախի կառավարության տեղեկագիրը
1084 դիտում
12:32 07-10-2014
Հրապարակվել է հունվար-օգոստոսին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»