Իսպանիայի վարչապետը չի ցանկանում Նեյմարին տեսնել «Ռեալում»
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը դեմ է հանդես եկել հարձակվող Նեյմարի տեղափոխությանը ՊՍԺ-ից «Ռեալ»:
«Չգիտեմ, արդյոք «Ռեալը» պետք է ձեռք բերեր Մբապեին, սակայն Բեյլը, Բենզեման և Կրիշտիանուն լավագույններն էին, սակայն մի քանի ամիս անց նրանք կասկածներ են հարուցում: Պետք է մի փոքր ավելի հեռահար գնահատեր: Ես հավատում եմ նրանց:
Ինչ վերաբերում է Նեյմարին, ապա ես չէի ցանկանա նրան տեսնել «Ռեալի» սպիտակ մարզաշապիկով», ասել է Իսպանիայի վարչապետը: