13056 դիտում
10:41 14-02-2018
Արման Սահակյանին պատկանող դեղատների ցանցը 1.6 մլրդ դրամով նվազեցրել է հարկային վճարումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին պատկանող «Ալֆա ֆարմ» դեղատների ցանցն անցած տարում, 2016 թվականի համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում անցած տարում զբաղեցրել է 93-րդ տեղը՝ 2016 թվականի 37-րդ հորիզոնականի դիմաց: Այսպես՝ ընկերությունն անցած տարում պետական բյուջե վճարել է 1 մլրդ 620 մլն 520 հազար դրամ: Իսկ 2016 թվականին հարկային վճարումները կազմել են 3 մլրդ 220 մլն 422 հազար դրամ:
Ստացվում է, որ դեղերի վաճառքով զբաղվող «Ալֆա ֆարմ»-ը մոտ 1.6 մլրդ դրամով նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերն ու տուրքերը: Ասել է, թե ընկերության դեղերի իրացման ծավալները նվազել են, ինչն էլ իր հետևանքն է թողել հարկային վճարումների վրա:
Բայց մյուս կողմից դժվար է հավատալ, որ դեղերի վաճառքը նվազել է, որովհետև Հայաստանում դեղատներն աճում են սնկի նման, ուրեմն ունեն պահանջարկ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3111 դիտում
10:47 25-01-2018
Մեծ Բրիտանիան անցած տարի 30 մլրդ դրամով նվազեցրել է Հայաստան ներդրումները. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը