3114 դիտում
10:47 25-01-2018
Մեծ Բրիտանիան անցած տարի 30 մլրդ դրամով նվազեցրել է Հայաստան ներդրումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Թեև Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ իշխանությունները մեծ հույսեր են կապում նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում, այնուամենայնիվ, իրողությունն այն է, որ այդ երկրի հետ մեր տնտեսական հարաբերություններն այնքան էլ գոհացուցիչ չեն:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Մեծ Բրիտանիան, որտեղ ՀՀ դեսպանը Արմեն Սարգսյանն է, էապես նվազեցրել է ՀՀ ներդրումները: Ըստ ԱՎԾ-ի՝ Բրիտանիայից 2017 թվականի երրորդ եռամսյակում (տարեկան տվյալները դեռ ամփոփված և ներկայացված չեն) ուղղակի ներդրումները կազմել են 1 մլրդ 846 մլն դրամ, մինչդեռ, 2016-ին 32 մլրդ 276 մլն դրամ էր: Ու ստացվում է, որ այդ ընթացքում Բրիտանիան ավելի քան 30 մլրդ դրամի չափով նվազեցրել է իր ներդրումները:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ դեսպաններից պահանջել է ակտիվացնել տնտեսական կապերը և ներդրումներ բերել Հայաստան: Փաստորեն, Արմեն Սարգսյանը նրա պահանջը չի բավարարել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
13056 դիտում
10:41 14-02-2018
Արման Սահակյանին պատկանող դեղատների ցանցը 1.6 մլրդ դրամով նվազեցրել է հարկային վճարումները. «Ժողովուրդ»
772 դիտում
12:02 12-11-2024
ՀՀ ռազմական բյուջեն 2025թ-ին կկազմի 664,7 մլրդ դրամ, ինչը 110 մլրդ դրամով ավելին է, քան այս տարի
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը