211652_close_icon
views-count6480 դիտում article-date 13:59 14-02-2018

Չեմպիոնների լիգա. Հսկաների ճակատամարտի ժամանակն եկավ. Դավիթն ընդդեմ Գողիաթի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայում կկայանան 1/8 եզրափակիչի 2 դիմակայություններ: Երեկ մենք բավական ճշգրիտ գնահատականներ էինք տվել «Յուվենտուս»-«Տոտենհեմ» մրցավեճի (2:2) մասին, ենթադրելով, որ այն լինելու է այս փուլում ամենաանկախատեսելի զույգը: Այդպես էլ եղավ: Ինչպես նաև կանխատեսել էինք, որ «Մանչեսթեր Սիթին» Բազելում խնդիրներ չի ունենա: Իսկ ահա այսօր կկայանա 1/8 եզրափակիչ փուլի ամենահնչեղ, ամենաինտրիգային, աղմկոտ դիմակայությունը. ՊՍԺ-«Ռեալ»: Նոր միլիոնատերերն ընդդեմ հին միլիոնատերերի, տիտղոսներ երազողն ընդդեմ տիտղոսներ պահողի, «Ոսկե գնդակի» հավակնորդն ընդդեմ «Ոսկե գնդակի» տիտղոսակրի: ՊՍԺ-ն արաբական շեյխերի «պրոյեկտն» է, որի վրա արդեն մոտ 800 մլն եվրո են ծախսել, և այդ ամենի նպատակը մեկն է. թիմը մտցնել համաշխարհային գրանդ ակումբների շարքը, որի զարդը պետք է լինի Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը: Այժմ, երբ գրեթե 400 մլն եվրոյով ձեռք բերվեցին Նեյմարն ու Մբապեն, կարծես թե երազանքների կատարման համար ճիշտ ժամանակն է: Բայց ՊՍԺ-ի ճանապարհին անձամբ Մադրիդի «Ռեալն» է. Չեմպիոնների լիգայի վերջին երկու տարվա հաղթողը, 2017թ. աշխարհի ուժեղագույն ակումբը, որը Զինեդին Զիդանի օրոք հանկարծ նոր զարթոնք ապրեց, անպարտելի մի տանկ, որը հաղթահարում է բոլոր խոչընդոտները: Բայց... ընդամենը մի քանի ամսում դրանից բան չմնաց. հիմա լոկ «Ռեալի» ուրվականն է շրջում: Բոլոր ճակատներում թիմը կատարյալ ձախողում ունեցավ. Իսպանիայի Գավաթից դուրս թռան, Իսպանիայի առաջնությունում ընդհանրապես պայքարում են միայն 3-4-րդ տեղերի համար: Միայն Չեմպիոնների լիգայում հաջողությունը կարող է փոխհատուցել այս ձախողումները: Ինչ որ տեղ սա Զինեդին Զիդանի ամենակարևոր քննությունն է լինելու. պարտության դեպքում նա կհեռանա «Ռեալից», ինչը հենց ինքն է խոստովանում: Ի դեպ, նույնը վերաբերում է Ունաի Էմերիին. եթե այս անգամ էլ ՊՍԺ-ն չհաղթի Չեմպիոնների լիգայում, ապա վստահաբար, նա նույնպես պաշտոնանկ կլինի: Ահա այսպիսի գրանդ դիմակայություն է մեզ սպասվում, որտեղ խաղադրույքները շատ բարձր են. նժարի վրա դրված է գրեթե ամեն ինչ: Ինչ վերաբերում է մյուս զույգին, ապա «Լիվերպուլը» կհյուրընկալվի պորտուգալական «Պորտուին»: «Լիվերպուլն» այժմ հիանալի մարզավիճակում է գտնվում, և միգուցե դժվարությամբ, բայց «Պորտուին» պարտավոր է անցնել: 2 խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: [b]Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր [/b]«Ռեալ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա) «Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր