7855 դիտում
20:19 14-02-2018
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում նշվել է Տյառնընդառաջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ ու ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո) աջակցությամբ ազգային ավանդական տոնը նոր շունչ ու իմաստ է ստացել։ Ժողովրդի մեջ տարածված Տրընդեզի կամ Տյառնընդառաջի տոնակատարությունը սկսվել է «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթի շուրջպարով։ Տոնախմբության մասնակիցները երգ-երաժշտությամբ շարժվել են Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցի, մասնակից դարձել Տյառնընդառաջի պատարագին։ Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ, որն ավետում է Տերունի տոնի սկիզբը:
Տոնախմբության մասնակիցները եկեղեցու կանթեղներից վերցված կրակով շարժվել են դեպի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան։ Ավանդույթի համաձայն ճանապարհին երեխաները ուրախ բացականչություններով (Տրընդեզի փայտ տվեք, ձեր մեկը հազար դառնա, ամեն տարի բարով հասնեք էս օրվան, գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն) անցորդներից կամ տներից քաղցրավենիք ու փայտի կտորներ են խնդրել։ Արգելոց-թանգարանի մուտքի մոտ մասնակիցներին աղանձ են բաժանել։
Ապա եկեղեցուց բերված կրակով, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ, երիտասարդները վառել են արգելոց-թանգարանի տարածքում, Սիոն եկեղեցու հիմքերի դիմաց /խոտածածկ հատվածում/ դիզված, Տյառընդառաջի խարույկը:
«Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթի կատարումներին զուգահեռ տոնի մասնակիցներին ներկայացվել է Տյառնընդառաջի խորհուրդը. ժողովրդի մեջ տարածված երազների մեկնիչ և դպրության, արվեստի պաշտպան Տիր ու կրակի և արևի աստված Վահագնից մինչև 40 օրական Քրիստոսին Աստծուն նվեր մատուցելու և Սիմեոն ծերունու՝ Տիրոջն ընդառաջ դուրս գալու իմաստությունը։ Տյառընդառաջի խարույկի շուրջը տեղի ունեցող բազմազան ծեսերն ու արարողություններն, իրենց ողջ համալիրով, արտահայտում են երիտասարդության, սիրո, ամուսնության, սերնդաճի և այլ գաղափարներ։
Ազգագրական երգն ու պարը իր կատարումներով ավելի է ոգեշնչել երգիչ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանը։ Միջոցառման ընթացքում «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա»-ի անդամներն ազգային խաղեր են ներկայացրել՝ դրանցում ընդգրկելով նաև տոնախմբության մասնակիցներին։
Միջոցառման մասնակիցների համար հյուրասիրություն էին կազմակերպել գործընկեր կազմակերպությունները՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, «Գառնի Տուն» համալիրը:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում նմանօրինակ միջոցառումների անցկացման նպատակը, ազգային, ավանդական տոները պահպանելով, հուշարձանը ժողովրդին ավելի մոտեցնելն է, դրա նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելը։
Արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել նաև «Արորդիների Ուխտ» կազմակերպության նախագահ, քուրմ Գագիկ Հայրապետյանը, քուրմ Վրեժ Աղաջանյանը:
Օրվա առաջին կեսին «Արորդիների Ուխտ»-ը տրնդեզ է տոնել Կարմիր բլուր հնավայրի տարածքում, որին ներկա է գտնվել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:
[b]«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
16528 դիտում
18:34 31-08-2017
Մնջախաղի թատրոնը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
12074 դիտում
21:16 10-08-2017
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված ֆիլմ
Այս բաժնից
781 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
811 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»