211652_close_icon
views-count4070 դիտում article-date 14:24 15-02-2018

Հաշմանդամության կարգ սահմանողների համար «խաղի նոր կանոններ» կլինեն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին։ «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարում ունի բժշկական, սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովը։ Չնայած նախկինում ձեռնարկված որոշ միջոցառումների՝ ներկայումս գործող կարգավորումները և նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են», - ասաց վարչապետը և հավելեց, որ հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ ու կանխատեսելի չէ։ Վարչապետը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարներին մեկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ՝ հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերին։ «Նախնական քննարկել ենք սոցապ և առողջապահության նախարարների հետ, այն ուրվագիծը, որ նրանք առաջարկել են, որակապես փոխելու է այդ ոլորտը։ Այնպես որ համոզված եմ, մեկ ամսվա ժամկետում նոր խաղի կանոններ կստանանք»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր