10562 դիտում
13:15 19-02-2018
Դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը կփոխվի. ԿԳ նախարար
Հայաստանում դպրոցների կառավարման այսօրվա մեխանիզմը չի արդարացնում իրեն, խորհուրդները չեն կատարում այն դերը, որը պետք է կատարեին, դպրոցների տնօրենների ընտրության ձևաչափը փոփոխության կարիք ունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, դրա հետ կապված ԿԳ նախարարությունը դրսից դրամաշնորհային աջակցություն է ուզել. «Աշխատել ենք, ամբողջ փաթեթը պատրաստ է, առաջիկայում կմտնենք կառավարություն: Երկու ուղղությամբ ենք աշխատել. առաջինը, որ խորհուրդներն աշխատեն մեկից ավելի դպրոցների համար, որ, ասենք, գյուղապետը հնարավորություն չունենա ուղիղ նշանակել խորհրդի անդամներ: Երկրորդ՝ արմատապես պիտի մեծանա դպրոցի տնօրենների անձնական պատասխանատվությունը և վերահսկելիությունը: Բացի այդ, տնօրենի ընտրության եղանակը պետք է փոխվի»:
Նմանատիպ նյութեր
1006 դիտում
14:31 10-12-2014
Օմբուդսմենը դպրոցների տնօրենների ընտրության կարգի հետ կապված մտահոգություն է հայտնել
1336 դիտում
11:17 18-09-2020
Ինքնավար մարմնի անդամի ընտրության մրցութային խորհրդում ԱԺ-ի ներկայացուցչի նշանակման կարգը կփոխվի
Այս բաժնից
805 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
661 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
943 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին