9575 դիտում
22:17 19-02-2018
Վերջին օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 189 ավտոմեքենաներից 15-ի վարորդները այս կամ այն կերպ քողարկել էին համարանիշները, 73-ը եղել են խմած, 2-ը՝ փոխած համարանիշներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին, Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 189 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ի վարորդները, որոնք հիմնականում տաքսի ավտոմեքենաներ են, փակել են համարանիշների մի մասը, 73-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ (խմած) վիճակում, 2-ի վարորդները փոխած են եղել ավտոմեքենայի համարանիշիները իսկ մյուս մասը այս կամ այն կերպ խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին շրջանում նկատելի են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներից ու արագաչափ սարքերից, այսպես ասած, խուսանավելու դեպքեր:
Որոշ «հնարամիտ» վարորդներ հիշյալ սարքերի «աչքին չերևալու» նպատակով դիմում են ամենատարբեր միջոցների, որպեսզի համարները չերևան, սարքերը չարձանագրեն, իսկ իրենք էլ խուսափեն տուգանքներից:
Ստուգայցերը շարունակվում են և կրելու են շարունակական բնույթ, իսկ Ճանապարհային Ոստիկանությունը մեկ անգամ ևս զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու, համարանիշները փոխելու, ոչ սթափ վիճակում վարելու դեպքերից և այլևայլ «հնարամտություններ» բանեցնելուց:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
16:23 14-06-2014
ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված 27 ավտոմեքենաներից 17-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում
Այս բաժնից
2143 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)