211652_close_icon
views-count30022 դիտում article-date 11:05 17-01-2018

ՃՈ պահպանվող հատուկ տարածք տեղափոխված 22 ավտոմեքենաներից 8-ի վարորդները այս կամ այն կերպ քողարկել էին համարանիշները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 17-ին, Ճանապարհային ոստիկանության Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 22 տրանսպորտային միջոց, որոնցից 8-ի վարորդները, որոնք հիմնականում տաքսի ավտոմեքենաներ են, փակել են համարանիշների մի մասը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջին շրջանում նկատելի են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներից ու արագաչափ սարքերից, այսպես ասած, խուսանավելու դեպքեր: Որոշ «հնարամիտ» վարորդներ հիշյալ սարքերի «աչքին չերևալու» նպատակով դիմում են ամենատարբեր միջոցների, որպեսզի համարները չերևան, սարքերը չարձանագրեն, իսկ իրենք էլ խուսափեն տուգանքներից: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այդօրինակ բոլոր փաստերը բացահայտվում, ելնում են ջրի երես, իսկ վարորդներն էլ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ» ՀՈԴՎԱԾ 123.5. -ի («ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ») համապատասխան կետերով՝ ենթարկվում են վարչական պատասխանատվության: Ստուգայցերը շարունակվում են և կրելու են շարունակական բնույթ, իսկ ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերից և այլևայլ «հնարամտություններ» բանեցնելուց: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր