87114 դիտում
22:15 20-02-2018
Երևանում ՊՊԾ գնդի ծառայողները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են 36-ամյա կնոջ ինքնասպանության փորձը
Երեկ՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են, որ զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ քույրը Դավիթաշենի կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ծառայողները, ինչպես նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Երանոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները կարողացել են համոզել քաղաքացուն, որպեսզի նա չդիմի ծայրահեղ այդ քայլին և նրան դուրս են բերել վտանգավոր եզրագծից, ով տեղափոխվել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ էլ պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակչուհի, 36-ամյա Սաթենիկ Թ.-ն է, ով անձնական խնդիրների պատճառով փորձում էր ինքնասպան լինել՝ կամրջից ցած նետվելու միջոցով:
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
36786 դիտում
18:54 01-11-2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են կնոջ ինքնասպանության փորձը