211652_close_icon
views-count36789 դիտում article-date 18:54 01-11-2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են կնոջ ինքնասպանության փորձը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 1-ին,  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները ծառայութուն կատարելիս են եղել, երբ Դավիթաշենի կամրջով անցնելիս նրանց ավտոմեքենան կանգնեցրել են քաղաքացիները ու հայտնել, որ  մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանն ու ավագ պարեկներ Ավետիք  Պետրոսյանն ու Քրիստինե  Միքայելյանը կարողացել  են այդ կնոջ հետ հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ինչի արդյունքում էլ կինը հրաժարվել է իր մտադրությունից: Պատճառը եղել է անձնական և սոցիալական:

Պարեկները այդ կնոջը ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա Երևանի բնակիչ,  Սոֆյա Պ.-ն է: Դեպքն էլ տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր