14646 դիտում
17:30 21-02-2018
Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում տեղի ունեցավ Գրքի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղի Մետաքսեի անվան դպրոցում տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում։ Այն նվիրված էր Գիրք նվիրելու օրվան։
Ներկա էին Շիրակի մարզի կրթության վարչության պետ. Հ. Կարապետյանը, բաժնի վարիչ Գ. Ղումաշյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը, Գրողների միության նախագահի խորհրդական, «Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Նիկողոսյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև բանաստեղծ Հարություն Հովնաթանը, բանաստեղծ, արձակագիր Ներսես Խառատյանը, Շիրակի մարզի գրողներ, Շիրազի տուն-թանգարանի տնօրինությունը, Արթիկի թեմի առաջնորդը, Նարեկ և Սողոմոն քահանաները, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, գյուղապետ Ս. Խաչատրյանը, դպրոցի ուսուցչական կազմը և աշակերտներ։
Խոսվեց հասարակության շրջանում ընթերցանության մեծ ու կարևոր դերի մասին։ Գրողները դպրոցին նվիրեցին իրենց հեղինակած գրքերից, իսկ իր ելույթում բանաստեղծ Հարություն Հովնաթանը աշակերտներին խորհուրդ տվեց ներգրավված լինել գրքի աշխարհում։ Արթիկի թեմի կողմից էլ դպրոցին նվիրվեցին Հին ու Նոր կտակարաններ։
Իսկ աշակերտները՝ ի երախտագիտություն, պատրաստել էին գեղեցիկ համարներ, որոնք էլ մատուցեցին ներկաներին։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
Նմանատիպ նյութեր
17152 դիտում
19:33 12-03-2019
Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում տեղի ունեցավ Վահան Տերյանի 134-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2017 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)