24205 դիտում
20:08 16-04-2018
Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված գերմաներեն լեզվին. ներկաների մեջ էր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 16-ին, Շիրակի մարզի Արևշատ գյուղի Մետաքսեի անվան դպրոցում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված գերմաներեն լեզվին։
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Շիրակի մարպզետ Արթուր Խաչատրյանը, հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը, կրթության վարչության պետ Գ. Ղումաշյանը, ինչպես նաև գյուղապետ Ս. Խաչատրյանը, դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը, ուսուցչական ողջ կազմը և դպրոցի աշակերտները։
Վրջիններս շատ բարձր մակարդակով ներկայացրին գերմաներենի իրենց գիտելիքները հյուրերին։ Նրանք ասմունքեցին գերմանացի հայտնի գրողների ստեղծագործություններ, կատարեցին երգեր ու պար՝ կրկին նվիրված գերմաներեն լեզվին։
Դեսպան Քիսլերը հիացմունքով նշեց, որ երեխաները բարձր պատրաստվածություն ունեն, իր շնորկալությունը հայտնեց բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար և առաջարկեց համագործակցություն ծավալել դպրոցի հետ՝ զարգացնելու համար գերմաներենը հայ մանուկների մոտ։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
Նմանատիպ նյութեր
14646 դիտում
17:30 21-02-2018
Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում տեղի ունեցավ Գրքի օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
17152 դիտում
19:33 12-03-2019
Շիրակի մարզի Արևշատ գյուղի դպրոցում տեղի ունեցավ Վահան Տերյանի 134-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2026 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)