1966 դիտում
17:56 21-02-2018
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ ալ Էնեզիի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու պետությունների մայրաքաղաքների միջև հարաբերությունների ամրապնդումը և նկատել, որ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար այսօր իսկապես առկա է համագործակցության լայն դաշտ:
«Պարոն դեսպան, մենք մեծապես կարևորում ենք երկու մայրաքաղաքների միջև երկուստեք հարաբերությունների ամրապնդումը, և այս հարցում, անշուշտ, մեծ է ինչպես Ձեր դերը, այնպես էլ Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը: Ինչպես գիտեք, արդեն պատրաստ է նաև Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագրի նախագիծը, որը, համոզված եմ, նաև Ձեր աջակցությամբ շուտով կստորագրվի, ինչը հնարավորություն կտա սերտ համագործակցություն ծավալելու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում», - ընդգծել է քաղաքապետը:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների ծրագրերը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, ընդգծելով, որ այս առումով առկա է նաև փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը:
«Գործարար միջավայրի բարելավման և ներդրումների ներգրավման հետ կապված այսօր մայրաքաղաքում լուրջ քայլեր են ձեռնարկվում, և մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը: Օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով մշակվել են քաղաքային տնտեսության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային առաջարկներ, որոնք վերաբերում են քաղաքի առանցքային ոլորտներին: Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում, և իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը», - նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նաուաֆ ալ Էնեզին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև երկու մայրաքաղաքների փոխգործակցության հաստատման և զարգացման ուղղությամբ:
«Պարոն քաղաքապետ, ինձ համարելով Երևանի լիարժեք բնակիչ, պետք է ընդգծեմ, որ իսկապես տպավորված եմ քաղաքի զարգացման տեմպերով, որոնք ուղղված են Երևանն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնելուն: Արդեն իսկ համոզվել եմ, որ փոխշահավետ համագործակցության և ներդրումներ կատարելու համար առկա է բավականին լայն դաշտ, և ես շատ ուրախ կլինեմ իմ աջակցությունն ունենալու նաև ներդրումային ծրագրերի իրականացման հարցում, որոնք իրենց հերթին կնպաստեն Երևանի զարգացմանը: Ըստ այդմ, վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որպեսզի Երևանի և Էլ-Քուվեյթի միջև բարեկամության մասին համաձայնագիրը հնարավորին շուտ վավերացվի և վերածվի գործնական համագործակցության, որն էլ ավելի կամրապնդի երկու ժողովուրդների բարեկամությունը», - նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ երկու կողմերի պատասխանատուները համատեղ քննարկեն և նախանշեն Երևանում առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ուղղությունները:
Նմանատիպ նյութեր
1871 դիտում
15:34 22-11-2016
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
2095 դիտում
20:00 15-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
949 դիտում
18:48 10-09-2014
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Այս բաժնից
1018 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1156 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am