211652_close_icon
views-count5215 դիտում article-date 10:35 22-02-2018

Արցախի հակամարտության գոտում բռնկում միշտ կարող է պատահել. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Դժվար է պատկերացնել, որ ընտրությունների հաջորդ օրը բանակցությունները վերսկսվեն, կամ նախագահները զանգահարեն միմյանց ու ներողության խնդրեն առաջարկելով շարունակել նախորդ գործընթացը: Կարծում եմ մի քանի ամիս դադար կլինի, ապա հետզհետե վերադարձ ավանդական բանակցային գործընթացին, իհարկե, եթե չլինեն բռնկումներ հակամարտության գոտում, ինչը, ցավոք սրտի, այս դեպքում միշտ կարող է պատահել», - ասել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը Նա կողմերի միջև բախումների ռիսկերը կապում է հենց բանակցային գործընթացի ընդհատման հետ, քանի որ բանակցային գործընթաց ասելով նկատի ունի ոչ միայն խաղաղության պահպանման ռազմավարական պայմանավորվածությունները, այլև տեխնիկական աշխատանքները, հրադադարի ռեժիմի պահպանմանն ուղղված քայլերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր